Search This Blog

Thursday, April 28, 2011

Սպորտային միջոցառումների շարք Ֆինանսական ֆակուլտետում


Սույն թվականի փետրվարի 24-25 Ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր շախմատի առաջնություն, որը տեղի ունեցավ ՀՊՏՀ շախմատի ակումբում: Առաջնությանը մասնակցում էին ֆինանսական ֆակուլտետի 16 ուսանողներ: Շախմատի առաջնությունը ընթացավ շատ լարված մթնոլորտում: Շատ հետաքրքիր մրցակցություն էր առաջացել եզրափակիչ փուլ անցած Մինաս Մաղաքյանի և Սամվել Գրիգորյանի միջև: Դրա արդյունքում առաջնությունում առաջին տեղը զբաղեցրեց Ֆինանսական ֆակուլտետի հաշվապահական հաշվառում մասնագիտության առաջին կուրսի ուսանող Մինաս Մաղաքյանը, երկրորդ տեղը` նույն կուրսի ուսանող Սամվել Գրիգորյանը, իսկ երրորդ տեղին արժանացավ Ֆինանսական ֆակուլտետի հաշվապահական հաշվառում երկրորդ կուրսի ուսանողուհի Անի Բաղոյանը:
  Հաղթողներին մրցանակը և պատվոգրերը հանձնվեցին մարտի 4-ին իրենց լսարաններում` համակուրսեցիների ներկայությամբ:
  Շախմատի առաջնությունից հետո Ֆինանսական ֆակուլտետը կազմակերպեց ևս մեկ սպորտային մրցաշար: Այս անգամ անցկացվեց սեղանի թենիսի առաջնություն, որը տեղի ունեցավ մարտի 21-ին, ՀՊՏՀ «Ֆիզիկական դաստիարակության« ամբիոնի դասախոսական կազմի, մասնավորապես, պրն. Ամիրխանյանի աջակցությամբ:
  Այս անգամ մրցաշարին մասնակցում էին Ֆինանսական ֆակուլտետի 12 շնորհաշատ ուսանողներ: Այն անցկացվեց օլիմպիական սկզբունքի կանոններին համապատասխան:
 Եզրափակիչ փուլի արդյունքում մրցաշարում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Ֆինանսական ֆակուլտետի արժեթղթերի շուկա մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող Հարութ Քեռյանը, երկրորդ տեղը` Ֆինանսական ֆայուլտետի ապահովագրական գործ մասնագիտության առաջին կուրսի ուսանող Հայկ Ամիրխանյանը: Մրցաշարում երրորդ տեղին արժանացավ Ֆինանսական ֆաուլտետի հաշվապահական հաշվառում երկրորդ կուրսի ուսանողուհի Գոհար Թորոսյանը:
  Ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաահ Անի Խաչպանյանը և ֆակուլտետի դեկանի տեղակալ Վահե Միքայելյանը երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված պատվոգրերը ուսանողներին հանձնեցին լսարաններում` իրենց իսկ համակուրսեցիների ներկայությամբ: Առաջին տեղի համար սահմանված մրցանակն ու պատվոգիրը հաղթողին հանձնվեց մարտի 25-ին` Ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նիստի ժամանակ:

No comments:

Post a Comment