Search This Blog

Sunday, April 24, 2011

Ֆինանսական Ֆակուլտետ

 Համալսարանի ստեղծման առաջին իսկ օրվանից ձևավորվել է ֆինանսահաշվային ֆակուլտետը, որտեղ այսօր սովորում է 1200 ուսանող։ Դեկանը տ.գ. դ., պրոֆ‎եսոր Ա․ Սալնազարյանն է։ Ֆակուլտետի կազմում գործում է 6 ամբիոն՝  “Ընդհանուր ֆինանսներ” (վարիչ՝դոկտոր, պրոֆեսոր Լ. Բադանյան),  “Ֆինանսական ենթակառուցվածքներ”  (վարիչ՝դոկտոր, պրոֆեսոր Կ․ Աբգարյան)‚  “Կառավարչական  հաշվառում և աուդիտ” (վարիչ՝ դոկտոր, պրոֆեսոր Ա․ Սարգսյան)‚  “ Ֆինանսական հաշվառում “ ( վարիչ` տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ալվարդ Սարգսյան)‚  “Արժեթղթերի շուկա” (վարիչ` դոցենտ Ս. Պողոսյան),  “Տնտեսական պատմություն և իրավագիտություն” (վարիչ՝ դոկտոր, պրոֆեսոր Լ․ Անանյան)։ Ֆակուլտետում պատրաստվում են ֆինանսիստներ, հաշվապահներ, աուդիտորներ, ապահովագրական և մաքսային գործի‚ արժեթղթերի շուկայի որակյալ մասնագետներ։ Ուսուցումը կազմակերպվում է միջազգային չափանիշներին համապատասխան։
Ֆակուլտետը գիտաուսումնական սերտ կապերի մեջ է Ֆրանսիայի Լիոն քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի, “Փարիզ-12” և Իսպանիայի Սարագոսայի համալսարանների հետ։
Ուսուցման գործընթացում լայնորեն օգտագործվում է համակարգչային տեխնիկան։ Համակարգչային սրահներում ուսանողները տարբեր առարկաների գծով անց են կացնում գործնական և լաբորատոր պարապմունքներ։
Կառավարչական հաշվառման և աուդիտի  ամբիոն
Գործում է դեռևս 1975-ից։ Հանրապետությունում հաշվապահական չափորոշիչների կիրառումը պահանջում է բարձրորակ մասնագետներ, ու, թերևս, սա է պատճառը, որ ներկայումս ամբիոնը դասավանդում է “Հաշվապահական հաշվառման տեսություն”, “Ֆինանսական հաշվառում”, “Կառավարչական հաշվառում”, “Տնտեսական գործունեության վերլուծություն”, “Հաշվապահական հաշվառումը բանկերում”, “Հաշվապահական հաշվառումը բյուջետային կազմակերպություններում”, “Աուդիտ” առարկաները։ Ամբիոնը ղեկավարում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աղասի Սարգսյան։
ՀՊՏՀ-ի բոլոր մասնագիտություններում են դասավանդվում “Հաշվապահական հաշվառում”, “Տնտեսական գործունեության վերլուծություն” և “Աուդիտ” առարկաները։
Կատարվող գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են` միջազգային չափորոշիչներով հաշվառման և աուդիտի ներդրումը  ՀՀ-ում, հաշվառման և ֆինանսական վերահսկողության զարգացման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիների նախանշումը։ Այս հարցերի շուրջ հրատարակվել են բազմաթիվ գիտական աշխատանքներ, կազմակերպվել գիտական տարբեր սեմինարներ, գիտաժողովներ ու նստաշրջաններ։
Ֆինանսական հաշվառման ամբիոն
ՀՊՏՀ-ի ռեկտորատի որոշման համաձայն 2010թ. հունիսի 1-ից “Հաշվապահական հաշվառում և աուդիտ” ամբիոնի վերակազմավորման հետևանքով ձևավորվեց 2 ամբիոն. “Ֆինանսական հաշվառում” և “Կառավարչական հաշվառում և աուդիտ”։
Ֆինանսական հաշվառման ամբիոնը մասնագիտացված է հաշվապահական հաշվառման մասնագետներ պատրաստելու գործում։ 
Ամբիոնի պատմությունը սկսվում է դեռևս այն ժամանակից, երբ Երևանի պետական համալսարանի կազմում 1928թ. հիմնադրվել է “Հաշվա-վիճակագրական” ամբիոնը, որը  1975թ. գործում է ԵրԺՏԻ-ի կազմում։
ՀՀ-ում հաշվապահական միջազգային ստանդարտների կիրառումը պահանջում է բարձորակ մասնագետներ ու թերևս դա է պատճառը, որ ներկայումս ամբիոնում դասավանդում են “Հաշվապահական հաշվառման տեսություն”, “Ֆինանսական հաշվառում”, “Հաշվապահական հաշվառումը բանկերում”, “Հաշվապահական հաշվառումը հանրային ոլորտի կազմակերպություններում”, “Գործավարությունը հաշվապահությունում”, “Բաժնետիրական ընկերությունների հաշվապահական հաշվառում”։ Ամբիոնի դասախոսները   ՀՊՏՀ-ի բոլոր մասնագիտություններում դասավանդում են “Հաշվապահական հաշվառում” դասընթացը։ Ամբիոնում աշխատում են 3 տ.գ.թ. ,դոցենտ, 2 դոցենտ, 1 տ.գ.թ., ասիստենտ, 4 ասիստենտ, 3 դասախոս։
Կատարվող գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են միջազգային ստանդարտների շրջանակներում հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման զարգացման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիների նախանշումը։
Ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչն է տ.գ.թ., դոցենտ Ա.Սարգսյանը։

No comments:

Post a Comment