
Հայոց բոլոր գավառներում Զատիկ, Կարմիր Զատիկ անվամբ հայտնի տոնը համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարություն տոնին: Շարժական տոն է և ամեն տարի նշվում է գարնանային լիալուսնին հաջորդող կիրակի օրը: Քրիստոսի տառապանքների, մահվան ու հարության հետ կապված այս տոնը շատ ավելի խոր արմատներ ունի: Այն գալիս է դեռևս հեթանոսական շրջանից և արտացոլում այն ծեսերն ու սովորույթները, որոնք առնչվել են բնության զարթոնքի գաղափարին: Զատկական արարողությունները սկսվում էին շաբաթ և ավարտվում երկուշաբթի օրերին: Շաբաթը բուն Զատկի տոնին նախապատրաստվելու օրն էր. կարգի էին բերում տոնական հագուստը, հարդարում բնակարանը, տան դռների շրջանակներին փակցնում էին զատկական կարմիր ձվի կպեճներ, թխում խմորեղեն: Զատկի կերակուրները եփելիս կամ հավկիթները ներկելիս կրակի մեջ օգտագործում էին Տյառնընդառաջից և Ծաղկազարդից մնացած խանձված ձողերը ու ճյուղերը: Շաբաթ օրը` մայրամուտին, երդիկից իջեցնում էին Մեծ պասի յոթ շաբաթները խորհրդանշող և պասը խախտողներին պատժող ակլատիզը` իր վերջին փետուրով: Պաս պապ-Ակլատիզի վերջին`յոթերորդ փետուրը հանելով` տան երիտասարդները բուն ակլատիզին տանում էին դաշտերը և փայտի հարվածներով դեսուդեն քշելով` գցում ջուրը: Որպես ակլատիզ ծառայած սոխի ծլած ծիլը կտրում էին և գցում Զատկին եփվող կերակրի մեջ: Շաբաթ երեկոյան պատարագը սովորականից շուտ էր սկսվում, որպեսզի պատարագից հետո` դեռ արևը մայր չմտած, մարդիկ հասցնեին պասը բացել: Պատարագի մասնակիցները շտապում էին տուն` ավետելու Քրիստոսի հարությունը և պասի վերջը: Ճանապարհին բոլոր հանդիպողները ողջագուրվում էին և միմյանց հայտնում ուրախ լուրը. «Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց», որի պատասխանը լինում էր. «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Թաթախման ընթրիքի հիմնական կերակուրներն էին կարմիր ձուն, ձկնեղենը, փլավը, ձվով տապակած բանջարեղենը, թանով սպասը կամ կաթով եփած կորկոտաճաշը: Իր կարևոր տեղն ու դերն ուներ զատկական մատաղը: Սովորաբար գյուղի բոլոր ընտանքիները մաս ունեին այդ մատաղի մեջ: Հավաքված գումարով նախապես գնված եզները կամ ոչխարները շաբաթ երեկո զոհաբերվում էին եկեղեցու բակում և եփվում գիշերը: Եփվող կաթսաների շուրջ երիտասարդները ողջ գիշեր խաղում էին զատկական ամենասիրված խաղը`ձվախաղը: Զատկի մատաղը «ախառ» էր կոչվում: Ամբողջ գիշեր օջախի մոտ հավաքված ու ձվախաղով տարված երիտասարդները զանազան երգեր էին երգում, պարում ու ուրախանում: Կիրակի օրը`վաղ առավոտյան` եկեղեցու զանգերը հնչելուն պես, բոլորը շտապում էին եկեղեցի` պատարագի: Հաղորդություն ստանալու ընթացքում կատարվում էր զատկական մատաղի արարողությունը: Մատաղացուն մորթում էին եկեղեցու գավթում: Մատաղն առանց խտրականության բաժանվում էր բոլորին հավասարաչափ: Զատկական մատաղի մի տեսակ էր նաև Լոռիում տարածում գտած թուրքատարուկը:
Ձուն զատկական տոնում գրավում է ամենակարևոր տեղը, քանի որ անմիջականորեն առնչվում է տոնի ծիսական գաղափարախոսության հետ: Ձուն հայոց ավանդական կենցաղում համարվել է գարնան և պտղաբերության, ինչպես նաև հարության խորհրդանիշը, քանզի իր մեջ պարունակում էր վերածննդի գաղափարը: Որպես նոր կյանքի խորհրդանիշ` կապվում է գարնան, բնության զարթոնքի հավատալիքների հետ: Իսկ ձվախաղի իմաստը հինը տապալելու և նորին անցնելու գաղափարն ուներ:
Այս տարի Զատկի տոնը և Ցեղասպանության զոհերի հիշատակի օրերը համընկել են: Մարդկանց մի մասը անթաքույց դժգոհություն է հայտնում, շատերն էլ հանգիստ են վերաբերվում տոնի և հիշատակի «հանդիպմանը»: Զատկի օրվա ընտրությունը միտումնավոր չի եղել, պարզապես, ըստ տոմարական օրացույցի, այս տարի պատահականորեն տոնի և տխրության օրերը խաչվել են: Երևույթն այս տարի բացառիկ իրողություն է մեր իրականության մեջ, որի հիմքում ընկած է մի հետաքրքիր խորհուրդ: Իրականում այս երկու խորհրդանշական օրերն այնքան էլ տարանջատված չեն, և նրանց հետևում թաքնված է մի ընդհանուր իմաստ: Տարիներ շարունակ անմեղ զոհերի հիշատակի օրը նշում ենք այն հավատքով ու գիտակցությամբ, որ մի օրարդարությունը հաղթելու է` հանուն պատմական արդարության: Եվ այս ճանապարհին շատ կարևոր է Քրիստոսի Հարության խորհուրդը…..
աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա
ReplyDeleteԼՕԼ
ReplyDelete