Ապրիլի 26-ին, ժամը11.00-ին ՀՊՏՀ նիստերի դահլիճում հրավիրվել էր համալսարանի խորհրդի նիստ, որին խորհրդի 32 անդամից ներկա էր 30-ը։ Օրակարգում մեկ հարց էր` ՀՊՏՀ ռեկտորի ընտրություն։
ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը բացելով նիստը` նշեց, որ ՀՀ ԿԳ նախարարության հայտարարած բաց մրցույթին` “Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (“Հայաստանի Հանրապետություն” օրաթերթ, 11. 03.2011 թ.) դիմում է ներկայացրել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, որի փաստաթղթերը համապատասխանում են ՀՀ օրենսդրության նախատեսած և բաց մրցույթի հայտարարության պահանջներին։
Նշենք, որ Կորյուն Աթոյանը սույն թվականի մարտի 9-ին նշանակվել էր ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ այդ նա զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, որոնցից վերջինը` 2008-2011թթ. ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդականի պաշտոնն էր։ Միաժամանակ համատեղությամբ դասավանդել է ՀՊՏՀ-ում։ 2003-ից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի, 2011-ից` Երևանի պետական համալսարանում գործող գիտական աստիճաններ շնորհող տնտեսագիտական 015 մասնագիտական խորհրդի անդամ է։ Հեղինակ է 50-ից ավելի գիտական աշխատությունների։ 2006-ին և 2007-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։
Այնուհետև խորհրդի նախագահը ելույթի համար խոսքը տրամադրեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին։
Վերջինս հակիրճ անդրադարձավ համալսարանի զարգացման հայեցակարգային դրույթներին` շեշտադրելով կրթության որակի բարելավման, դաստիարակչական աշխատանքների կատարելագործման և ուսանողական ինքնակառավարման զարգացման, գիտական գործունեության ծավալման և գիտական ներուժի մեծացման, կրթության, գիտության և փորձառության ինտեգրման, միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ նախանշվող միջոցառումների կարևորությունը։
Ռեկտորի թեկնածուի հավաստմամբ` տասնամյակների ավանդույթները, պրոֆեսորադասախոսական համակազմը նախապայման են, որպեսզի ՀՊՏՀ-ն հնարավորություն ստանա դառնալու տնտեսության զարգացման հիմնախնդիրների լուծման կադրային ապահովման, տնտեսագիտական մտքի զարգացման առաջատար հաստատություն։
“Ֆինանսներ և վարկ” ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լուկաշ Բադանյանը` բուհի պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Գրիգորյանը` ուսանողության անունից դրվատական ելույթներով հավանություն հայտնեցին թեկնածուին։
Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց Կորյուն Աթոյանի թեկնածությունը դնել խորհրդի փակ գաղտնի քվեարկությանը։ Խորհուրդն ընտրեց երեք հոգուց բաղկացած հաշվիչ հանձնաժողով։
Տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկություն, որից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Պարույր Քալանթարյանը հրապարակեց արդյունքները. 28 կողմ, 1 դեմ և 1 անվավեր։
Քվեարկության դնելով հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը և ստանալով խորհրդի հավանությունն այս առնչությամբ, պարոն Աբրահամյանը հրապարակեց խորհրդի որոշումը` Կորյուն Աթոյանին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրված համարելու մասին։ Նա նշեց, որ սույն որոշումն ու ընտրության արդյունքները մեկօրյա ժամկետում պետք է հղվեն ՀՀ ԿԳ նախարարություն` ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։ Միևնույն ժամանակ ՀՊՏՀ խորհրդի նաղագահը հանդես եկավ միջնորդությամբ` ՀՀ ԿԳ նախարարին` ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ հինգ տարի ժամկետով պայմանագիր կնքելու մասին։
ՀՊՏՀ խորհրդի նախագահը խորհրդի բոլոր անդամների անունից շնորհավորեց նորընտիր ռեկտորին` մաղթելով հետագա ձեռքբերումներ և աշխատանքային բեղմնավոր ուղի։
Հովիկ Աբրահամյանի հրավերով խորհրդի նիստին հրավիրված էր ՀՊՏՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Խորհրդի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց վերջինիս արդյունավետ աշխատանքի համար` հատկանշելով նրա ունեցած վաստակը համալսարանի հեղինակության բարձրացման գործում։ Պարոն Սուվարյանն էլ իր հերթին երախտագիտության խոսք հղեց խորհրդին, անձամբ պարոն Աբրահամյանին` հատկանշելով վերջինիս աջակցությունը կրթական բարեփոխումների գործընթացին։ Նախկին ռեկտորը նշեց, որ պատրաստ է իր փորձով ու գիտելիքներով սատարելու նորընտիր ռեկտորին։
Խորհրդի անդամներին` իրեն հինգ տարվա “աշխատանքային քվե” տալու, վստահության համար շնորհակալություն հայտնեց Կորյուն Աթոյանը` խոստանալով անել հնարավորը համալսարանի հետագա առաջընթացն ապահովելու ուղղությամբ։